Ուկրաինան մտադրություն ունի փակել սահմաններն օտարերկրացիների համար

Ուկրաինայի կառավարությունը, մտադիր է մինչև սեպտեմբերի վերջ փակել պետական ​​սահմանը օտարերկրացիների համար, ասել է` վարչապետ Դենիս Շմիգալը: Այս մասին հայտնում է Риа новости-ն:

Նա նշել է, որ այդ որոշումը կայացվել է կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված իրավիճակի պատճառով:

Թույլատրվելու է մուտք գործել երկրի տարածք միայն նրանց, ովքեր ունեն բնակության թույլտվություն, միջազգային կամ մարդասիրական առաքելությունների անդամ են: