ՀՀԿ-ում քննարկում են կուսակցության անունը փոխելու հարցը

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ այդ կուսակցությունում քննարկվում է կուսակցության վերանվանման հնարավորության հարցը:

Կուսակցության որոշ անդամներ կտրականապես դեմ են դրան՝ նկատի ունենալով այն պատմությունը, որն իր ետևում ունի կուսակցությունը, մյուսները համարում են, որ այդ պատմությունը և անվանումը դեռ երկար ժամանակ թույլ չեն տալու իրենց լինել ակտիվ քաղաքականության մեջ»: