Կորոնավիրուսից ապաքինված մարդիկ սկսել են ճաղատանալ

Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիա հաղթահարածները սկսել են դիմել բժշկի այն գանգատով, որ սկսվել է ակտիվ մազաթափում իրենց մոտ և ճաղատացում։ Այս մասին Говорит Москва-ի հետ զրույցում հայտարարել է բժիշկ-տրիխոլոգ Նատալյա Կորոտկովան: 

Փորձագետը նշել է, որ հիվանդների մազերը թափվում են, ամենայն հավանականությամբ, ոչ թե վարակի, այլ բուժման կողմնակի ազդեցությունների պատճառով:

«Սա զուտ ռեակցիա է վիրուսների կամ բուժման ընթացքում կիրառված լուրջ դեղամիջոցների նկատմամբ», – ասել է Կորոտկովան:

Կորոտկովան նաեւ ասել է, որ հնարավոր է մազաթափությունը կապված լինի այն ուժեղ սթրեսի հետ, որը մարդիկ ապրում են նույնիսկ կորոնավիրուսից ապաքինվելուց հետո։