Մենք անասուն չենք, որ գցեն ավտոբուսները տանեն. ռուսաստանաբնակ հայերը պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ | տեսանյութ

Կառավարության դիմաց այսօր՝ օգոստոսի 20–ին, Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներից մեկն իր հետ բերել էր ՌԴ մեկնելիս մահացած քաղաքացու նկարը:

«Այս մարդը ՝ Վախթանգ Մելքումյանը, ավտոբուսով մեկնելու ճանապարհին է մահացել: Նա էլ է մեր կողքին կանգնել ու պայքարել այս խնդրի համար:

Այսօր այստեղ ենք, որ Փաշինյանը դուրս գա, մեզ հետ խոսի՝ այս հարցը լուծենք: Պետք է վրացական կողմը մեզ մարդու տեղ դնի, մենք անասուն չենք, որ գցեն ավտոբուսները տանեն, դրա համար խնդրում ենք վարչապետին մեզ հետ խոսի: Այս մարդու կյանքը, բոլորին խրատ պետք է լինի, ռուսական կողմը ամոթ պետք է անի՝ իրենց պատճառով  է այս մարդը մահացել, եթե չեն ուզում, որ շարունակվի այս ամենն ու էլի ինչ-որ մեկը չհիվանդանա, մահանա, պետք է իրենք մեզ լսեն»,- ասաց  ակցիայի մասնակիցը: