Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Մարուքյան


Արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումը ոչնչով արդարացված ու հիմնավորված չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է...

Արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումը ոչնչով արդարացված ու հիմնավորված չէ:

Անհրաժեշտ սահմանափակումները հնարավոր է պահպանել նաև այլ իրավական ակտի՝ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի կիրառման շրջանակներում:

Արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը մեծ հարված է հասցնում մեր երկրի բոլոր ոլորտներին, կրկին անգամ հիմք հանդիսանում այլ երկրների կողմից մեր երկրից մուտքի արգելքների պահպանմանը։

Արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը որևէ այլընտրանք իրագործելու ունակություն չունեցող կառավարության խայտառակ որոշում է»: