Օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ | տեսանյութ

 

Air India Express ավիաընկերության օդանավերից մեկը Հնդկաստանի Կերալա նահանգի Կոժիկոդե քաղաքում կոշտ վայրէջք կատարելուց հետո դուրս է եկել թռիչքուղու սահմաններից ու երկու կես եղել, հայտնում է ria.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ Boeing 737 ինքնթիռը թռչում էր Դուբայից: Դրանում, ըստ տարբեր աղբյուրների, եղել է 170-191 մարդ: Հաղորդվում է 14 զոհի և ավելի 123 վիրավորի մասին:


Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, որոնք ուղևորներին հանում են  ինքնաթիռից: