Լոս Անջելես-Մոսկվա-Երևան հատուկ չվերթեր կլինեն

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են՝ սթ օգոստոսի 28-ից «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կազմակերպում է Լոս Անջելես – Մոսկվա -Երևան հատուկ (չարտերային) չվերթեր։

«Լոս Անջելես – Մոսկվա – Երևան չվերթերը կկայանան շաբաթը մեկ անգամ՝ ուրբաթ օրերին։ Հետադարձ՝ Երևան – Մոսկվա – Լոս Անջելես հատուկ (չարտերային) չվերթերը կմեկնարկեն օգոստոսի 27-ից՝ շաբաթական մեկանգամյա հաճախականությամբ։

Չվերթերից կարող են օգտվել միայն Հայաստանի Հանրապետություն կամ ԱՄՆ մեկնող ուղևորները (ՀՀ քաղաքացիները և օտարերկրյա քաղաքացիները)։

Կայուն ուղևորահոսքի դեպքում չվերթերը կարող են դառնալ պարբերական»,- ասվում է հաղորդագրության մեջ: