Ինչպես Մեսչյանն է ասում… «Անիվը սելի նորից կոտրվեց իր սիրած փոսում»


Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դեռևս մեկ տարի առաջ խոսակցություններ էին շրջանառվում, որ իշխող ուժի ներսում կան տարաձայնություններ Ամուլսարի հանքավայրի բացման վերաբերյալ. ընդհուպ մինչև պառակտման մասին էր խոսվում։

Այսօր այդ խոսակցությունները չկան և իշխող ուժի ներսում ներքին ընդդիմության խաղն կարելի է ավարտված համարել։ Հիմա սկսվել է կաբինետային փսփսոցների փուլը, իսկ փողոցում իր գործն է անում ոստիկանությունը, որն այլևս չի պահպանում հետհեղափոխական զսպվածությունը։

Ինչպես Մեսչյանն է ասում… «Անիվը սելի նորից կոտրվեց իր սիրած փոսում»»: