ՌԴ-ն վերացնում է մուտքի սահմանափակումները Շվեյցարիայի քաղաքացիների համար


Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի որոշմամբ Շվեյցարիայի քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնություն մուտքի սահմանափակումները հանվելու են օգոստոսի 15-ից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Շվեյցարիայի քաղաքացիների համար կորոնավիրուսով պարտադրված Ռուսաստան մուտքի սահմանափակումները հանվում են: Հրամանագիրը ստորագրվել է վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից: Շվեյցարիայի քաղաքացիները կկարողանան օդով ժամանել Ռուսաստան», – ասվում է հայտարարության մեջ: