Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասվում է.

«Ձերդ Գերազանցություն,

Խոր ցավով տեղեկացա Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ:

Կիսելով Ձեր եւ եղբայրական վրաց ժողովրդի վիշտը՝ իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»: