Ավստրալիայում ձյուն է տեղացել․ փակվել են ճանապարհներ | տեսանյութ


Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հարավարևելյան հատվածում ձյուն է տեղացել․ ականատեսները տեսանկարահանել են տարվա այս եղանակի համար արտասովոր այս երևույթը և կադրերը հրապարակել սոցցանցերում, գրում է korrespondent.net կայքը։


Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ծովի մակարդակից մոտ 761 մետր բարձրության վրա գտվող Բոմբալա քաղաքում ձյան հետևանքով երթևեկության հետ կապված խնդիրներ են առաջացել, որոշ ճանապարհներ ընդհանրապես փակ են։


Ձյան հետևաքով առանց էլեկտրականության է մնացել 750 տուն։