ՌԴ արտգործնախարարը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին

 

Կան մի շարք փաստաթղթեր, որոնց տակ դրված են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ստորագրությունները: Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 

Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման և հակամարտող կողմերի բանակցային գործընթացի վերսկսման հարցին, նշել է, որ ԵԱՀԿ ձևաչափը հարցի լուծման միակ տարբերակն է: Տարիների ընթացքում ՄԽ համանախագահների և հակամարտող կողմերի հետ համատեղ մեծ աշխատանք է կատարվել, ստեղծվել են հարցի կարգավորման տարբեր մոտեցումներ պարունակող փաստաթղթեր: Փորձերը՝ փոխել բանակցային ձևաչափը, անընդունելի են,- նշել է ՌԴ արտգործնախարարը:

 

Սերգեյ Լավրովը նաև տեղեկացրել է, որ ՄԽ համանախագահները ծրագրում էին տարածաշրջան այցելել սեպտեմբերին, նախատեսվում էր նաև, համանախագահների միջնորդությամբ,  կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է բացառել կողմերի բախումները սահմանագծում: Բանակցությունների համար ստեղծել նպաստավոր պայմաններ: