Ինչ անել, երբ հարաբերություններում մարել է ինտիմ կյանքը

 

Եթե ձեր հարաբերություններում մարել է անկողնային կյանքը, պետք չէ խուճապի մատնվել։ Հիմնական բանը, որ պետք է անեք, պարզել պատճառը և փորձել վերացնել այն։ Ահա այն ամենն, ինչ պետք է անել հարաբերություններում ինտիմ կյանքը վերականգնելու համար

1. Վերլուծեք իրավիճակը։ Երբեմն սեքսի բացակայությունը ոչ թե խնդիր է, այլ պարզապես կատարվածի հետևանք, ինչպես նոր երեխայի ծնունդը կամ զուգընկերների մոտ սթրեսի առկայությունը։

2. Քննարկեք։ Երբեմն զուգընկերների համար դժվար է խոսել ինտիմ կյանքի մասին։ Բայց երկխոսության մեջ բոլոր հարցերը պատասխան կստանան։

3. Մի մեղադրեք ինքներդ ձեզ։ Ինտիմ կյանքի վրա կարող են ազդել բազմաթիվ հոգեկան ու ֆիզիկական գործոններ։

4. Գտեք պատճառը։ Առանց որևէ պատճառի սեռական ցանկության անկում չի լինում։

5. Մտածեք՝ ինչ կարելի է վերանայել հարաբերություններում։ Երբեմն խնդրի լուծումը ավելի մոտ է, քան թվում է։