Ֆեյսբուքյան էջ փակելը չի նշանակում հրաժարական. Թորոսյանի խորհրդական


Ֆեյսբուքյան էջ փակելը չի նշանակում հրաժարական։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը:

«Նման քննարկում չկա, չի էլ եղել։ Facebook-ը մեր կյանք չպետք ա էնքան մտնի, որ էջ փակելը նշանակի հրաժարական։ Երբ տարիներ առաջ ոչ մեկ ֆեյսբուքյան պաշտոնական էջերից գրեթե չէր օգտվում»,- ասաց նա։

Սարգսյանը պնդեց, որ Թորոսյանը կոնֆլիկտ չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ԱԱԾ չի կանչվել, ինչն ասել է նաեւ ԱԱԾ-ն:

Նա ասաց, որ Թորոսյանն արձակուրդ գնալու է ամսվա վերջում: