Կիպրոսը ոչնչացրել է երկրում առգրավված պահուստային ամոնիումի նիտրատը


Կիպրոսի Հանրապետության իշխանությունները ոչնչացրել են պահուստային ամոնիումի նիտրատը, որը 2015-ին առգրավվել էր հավանական ահաբեկչության կանխարգելման հատուկ գործողության ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:


8.3 տոննա ամոնիումի նիտրատը 5 տարի առաջ հայտնաբերվել էր Լառնակա քաղաքի տներից մեկի նկուղում: Ամբողջ քիմիական նյութը ոչնչացվել է: