Փաշինյանն ու Թորոսյանը թեժ վիճել են, վիրավորել իրար. Թորոսյանը կանչվել է ԱԱԾ

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան լուրջ միջադեպ է գրանցվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Փաշինյանը Թորոսյանին ասել է, որ վերջինս տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, նրան մեղադրել է վատ նախարար լինելու մեջ։ Արսեն Թորոսյանն էլ ասել է՝ «ինձնից լավ աշխատող ունես, բեր թող աշխատի»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց վեճն այնքան է թեժացել, որ անցել են անձնական վիրավորանքների, որից հետո Թորոսյանն ակնարկներ է արել վարչապետի առողջականի մասին, իսկ վերջում դիմելով Ավինյանին՝ ասելով. «տիրություն արեք ձեր հիվանդին» ու հեռացել:

Միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը Թորոսյանի պաշտոնանկության հարցով կուսակցության վարչության հրատապ նիստ է հրավիրել, իսկ Արսեն Թորոսյանն այդ ընթացքում կանչվել է ԱԱԾ։