Սեպտեմբերի 10-ից Վրաստանում կարգելվի ծնունդների, հարսանիքների և թաղման արարողությունների անցկացումը

Սեպտեմբերի 10-ից Վրաստանում կարգելվի ծնունդներ, հարսանիքներ և թաղման արարողություններ անցկացնել: Այս մասին հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Մեզվրիշվիլիի խոսքով՝ արգելքը վերաբերում է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում միջոցառումներ անցկացնելուն:

«Հասարակական միջոցառումների՝ ծնունդների, հարսանիքների, թաղումների և այլ ծիսական միջոցառումների անցկացումը, համաճարակաբանական իրավիճակից ելնելով, որոշվել է արգելել վաղվանից: Ինչպես գիտեք, այս սահմանափակումն արդեն գործում էր փակ տարածքներում, իսկ վաղվանից արգելքը կվերաբերի նաև բաց տարածքներին», — հայտարարել է Մեզվրիշվիլին: