114 ուսուցչի որակավորման տարակարգ է շնորհվել, նրանք հավելավճար կստանան


2020 թվականին որակավորման տարակարգ է շնորհվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 114 ուսուցչի, որոնցից 110-ին՝ որակավորման առաջին աստիճանի, 4-ին՝ երկրորդ աստիճանի:

Այս մասին տեղեկանում ենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Համաձայն ՀՀ կառավարության 1745 որոշմամբ հաստատված` ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու մասին կարգի` տարակարգ ստացած ուսուցչին ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տրվում է հավելավճար՝ առաջին աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 10 տոկոսի, երկրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 20 տոկոսի չափով: