Սեպտեմբերի 11-ից հետո դիմակ կրելը պարտադիր է, թե ոչ. պարզաբանում է փոխնախարարը

Արդյո՞ք սեպտեմբերի 11-ից հետո դիմակների կրումը պարտադիր է լինելու, մասնավորապես՝ բաց տարածքներում: Հնարավոր է արդյո՞ք, որ առանձին շրջաններում դիմակի կրումը պարտադիր լինի, իսկ որոշ շրջաններում՝ ոչ:

Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի խոսքերով, օրենսդրական կարգավորումները հետևյալն են՝ կառավարությունը պետք է սահմանի դիմակի կրման անհրաժեշտությունը. «Դիմակի կրման անհրաժեշտությունը սահմանելու դեպքում Առողջապահության նախարարը պետք է սահմանի այն դեպքերը և անհատական պաշտպանության միջոցների ցանկը, որոնք պետք է կիրառվեն:

Նախնական որոշմամբ, կարանտին հայտարարելուց հետո դիմակի հետ կապված կարգավորումները շարունակելու են գործել: Այս օրենսդրական փաթեթը չի նշանակում, որ դիմակի կրման պարտադիր պահանջը հանվում է»: