Երևանի դպրոցներից մեկում ծնողներից 12 000-ական դրամ են հավաքում երեխաների կորոնավիրուսի թեստերի համար

Analitik.am-ի տեղեկություններով, Երևանի Նոր Նորք համայնքում գործող դպրոցներից մեկում ծնողական ժողով են արել ու ծնողներին տեղեկացրել, որ պետք է 12,000-ական դրամ հավաքել ամեն աշակերտի համար կորոնավիրուսի թեստ հանձնելու նպատակով:

Մեզ զանգահարած քաղաքացին ցանկանում էր իմանալ՝ արդյո՞ք նման որոշում կա, թե՝ ոչ:

Այսօր ևս ժողով պետք է արվի, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է կազմակերպել վերոնշյալ գործընթացը:

Նշենք, որ այս պահին որոշում կա ուսուցիչների թեստավորման մասին՝ պետական միջոցներով, իսկ երեխաների թեստավորման վերաբերյալ որևէ խոսակցություն չի եղել: