Բնակիչը վիճակախաղով 157 միլիոն եվրո է շահել

 

Ֆրանսիայի բնակիչը Euro Millions վիճակախաղով 157 միլիոն եվրո է շահել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 


Լրատվամիջոցի տվյալների համաձայն՝ նմանատիպ խաղերի պատմության մեջ սա 2004 թվականից ի վեր Ֆրանսիայի տարածքում մեծությամբ երրորդ ամենախոշոր շահումն է:


Ռեկորդային շահումը եղել է 170 միլիոն եվրո, որը 2012 թվականին ստացել է Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի մի բնակիչ:


Նշվում է, որ հաջողակ շահողի անունն ու սեռը դեռևս հայտնի չեն: Հաղթողը 60 օր ունի, որպեսզի հայտնի իր մասին ու հաջողակ տոմսը խոշոր գումարի վերածի: