Երևանի մանկապարտեզները կսկսեն գործել սեպտեմբերի 15-ից․ քաղաքապետարանը հրապարակել է նոր կարգը

Հարգելի համաքաղաքացիներ,

2020-2021 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզներն այդ օրվանից կսկսեն գործել: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։

Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում։

Առաջնահերթությունը տրվելու է`

 աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին,

 առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային,

 տվյալ հաստատության աշխատակցի երեխային:

Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:

Կարևորելով նախադպրոցական կրթությունը, ինչպես նաև ընտանիքներին աջակցելու ցանկությունը՝ ակնկալում ենք Ձեր ըմբռնումը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նկատառումով պայմանավորված սահմանափակ թվով երեխաների վերընդունման հարցում: