Որոշեցի նայեմ ծննդյանս օրը՝ 1984թ սեպտեմբերի 16-ին, ինչ եղանակ է եղել Երևանում. Գագիկ Սուրենյան


Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Առաջին անգամ որոշեցի նայեմ ծննդյանս օրը ինչ եղանակ է եղել Երևանում։ Փաստորեն 1984թ սեպտեմբերի 16-ին Երևանում ցերեկը եղել է +30, գիշերը +16 աստիճան և արևառատ երկինք։ Երևի դրանով է պայմանավորված, որ արևը շատ եմ սիրում»: