Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակի պատճառով ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը


Վրաստանի կառավարությունը երկրում օրեցօր վատացող համաճարակաբանական իրավիճակի պատճառով խոշոր քաղաքների դպրոցներում և բուհերում ուսումնական տարվա մեկնարկը սեպտեմբերի 15-ից տեղափոխել է հոկտեմբերի 1-ը:

Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, այս մաիսն հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Խոսքը Թբիլիսի, Քութայիս, Ռուսթավ, Զուգդիդ, Գորի, Փոթի և Բաթում  քաղաքների մասին է: