Էտ գույքահարկը, որ բարձրացրեցինք, հորս տուն չեմ տանելու. Փաշինյանն առաջարկում է 2 տուփ ծխախոտ քիչ ծխել, 1 շիշ արաղ քիչ խմել

Ասում են, թե կառավարությունը գույքահարկն ավելացրել է: Բա էտ գույքահարկն առաջին հերթին ճանապարհ է դառնալու, մանկապարտեզ է դառնալու: Այս մասին Մովսես գյուղում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ պակաս ծխի, դրա փողը վճարի բյուջե, մի շիշ արաղ պակաս խմի, էտ փողը վճարի բյուջե:

Դա դառնալու է ճանապարհ:

Հույս ունեմ տեսնում եք, որ իշխանությունը դուք եք ձևավորել: Այդ գույքահարկը, որ ավելացրեցինք, հորս տո՞ւն եմ տանելու, ոչ, ձեր հոր տուն է մտնելու, ձեր հայրական տների ճանապարհն է, ձեր երեխաների, մեր երեխաների մանկապարտեզն ու դպրոցն է»,-ասաց վարչապետը, ում խոսքերով, ճանապարհը սարքում են այն քաղաքացիները, ովքեր հարկ են վճարել, պահանջել են, որ ՀԴՄ խփեն: