Իրենց պաշտոններին հրաժեշտ կտան 2-3 նախարարներ. Ովքեր են նրանք

«Փաստ» թերթը գրում է. «Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությունների մեծ մասը կապված է նրա կողմից իրականացված կադրային անհաջող քաղաքականության hետ։ Անընդհատ շեշտվում է, որ Փաշինյանի նշանակած նախարարներից ու մարզպետներից շատերն իր համար ավելորդ գլխացավանքի պատճառ են, և որ բոլորի փոխարեն աշխատում է Փաշինյանն ինքը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում կառավարության կազմում լուրջ փոփոխություններ են սպասվում, որոնք վերաբերում են կոնկրետ մի քանի առանցքային նախարարների։ Կառավարական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան 2-3 նախարարներ: Ի դեպ, ուշագրավ է, որ կոնկրետ այս փոփոխությունների առումով նշյալ 2-3-ի մեջ չեն նշվում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անունները»: