Կառավարությունը 21 ամենագնաց «շտապօգնության» մեքենա նվիրաբերեց մարզային ԲԿ-ներին


Կառավարությունն իր սեպտեմբերի 3-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ 202-ի պետբյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության կահավորված, թթվածնի կենտրոնացված համակարգով եւ ավտոմատ պատգարակով համալրված ավտոմեքենաները, նաեւ շտապօգնության ավտոմեքենաների օժանդակ բժշկական սարքավորումները եւ պարագաները նվիրաբերել մարզերում գործող բժշկական կազմակերպություններին՝ նրանց ծառայությունների բարելավման նպատակով:

Մեծապես կարեւորվում է շտապ օգնության արագ տեղ հասնելու հանգամանքը։ Նշված նպատակով Առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի շրջանակներում ձեռք են բերվող թվով 21 «ՈՒԱԶ» տեսակի ամենագաց շտապօգնության ավտոմեքենաներ, որոնք նաեւ հագեցվել են ՀՀ պետական բյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ եւ անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով եւ պարագաներով։

Բժշկական կենտրոնների ընտրությունը կատարվել է հիմքում ունենալով մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները, յուրաքանչյուր անգամ առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող ազգաբնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ եւ հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով։

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ` Անահիտ Ավանեսյան Անահիտը նշեց, որ մասնավորապես, Տավուշի մարզին նվիրաբերվելու է 5, Սյունիքի մարզին 3, Արագածոտնին՝ 2 շտապօգնության մեքենա: