Եթե 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը իր զորքերը չվերդարաձնի ելման դիրքեր ադրբեջանական ողջ կապիտալը պետք է առգրավվի. Միխայիլ Դելյագին

Ադրբեջանն է բացարձակ ագրեսորը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռուս հայտնի տնտեսագետ, Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինը՝ ադրադառնալով Արցախում տեղի ունեցող իրադարձություններին:

«Պետության նորմալ ղեկավարությունը պետք է արձանագրի. եթե 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը իր զորքերը չվերդարաձնի ելման դիրքեր, ապա ադրբեջանական և նրա հետ կապված ողջ կապիտալը պետք է առգրավվի պետության օգտին: Սա նվազագույնը»,- գրել է նա:

Հիշեցնենք, այսօր վաղ առավոտյան հակառակորդը հարձակում է գործել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը և մայրաքաղաք Ստեփանակերտը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ռազմական դրություն և զորահավաք է հայտարարել: