Տղամարդը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ավելի քան 2.5 ժամ անցկացնելով սառույցով լի խցիկի մեջ


Ավստրիացի մարզիկը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել: Ինչպես ներկայացնում է BBC News-ը, Յոզեֆ Կյոբերլը գերազանցել է իր իսկ սահմանած ռեկորդը՝ ավելի քան 2.5 ժամ կանգնած մնալով սառույցով լի թափանցիկ արկղում:

Նախորդ ռեկորդը նա սահմանել էր անցյալ տարի՝ սառույցի մեջ անցկացնելով ավելի քան 2 ժամ 8 րոպե 47 վայրկյան րոպե՝ ներկայիս ռեկորդից 25 րոպե պակաս: 

«Ռեկորդի գրանցման ընթացքում ես ցավի դեմ պայքարում էի` պատկերացնելով և կենտրոնանալով դրական զգացմունքների վրա, որպեսզի կարողանամ հաղթահարել ցավի այդ ալիքը: Այդպես կարողացա դիմանալ»,- փորձությունից հետո պատմել է մարզիկը: