Վթարից 27-ամյա վարորդը մահացել է

Սեպտեմբերի 11-ին, ժամը 01.28-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 293,6-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշին. 27-ամյա վարորդ Արթուր Սարգսյանը մահացել է, իսկ 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: