Ռուսական Սու-27-ն ամերիկյան հետախույզ ինքնաթիռ է որսացել Սև ծովի օդային տարածքում

Ռուսական Սու-27 կործանիչը չորեքշաբթի օդ է բարձրացել՝ որսալու ամերիկյան հետախույզ ինքնաթիռը Սև ծովի օդային տարածքում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը:

Նշվում է, որ օդային տարածքի վերահսկողության ռուսական միջոցները Սև ծովի չեզոք ջրերի գլխավերևում ՌԴ պետական սահմանին մոտեցող օդային նշակետ են նկատել:

«Օդային նշակետը պարզելու և ՌԴ պետական սահմանի խախտումը թույլ չտալու համար օդ է բարձրացվել Սու-27 կործանիչը, որի անձնակազմը բացահայտել է ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող RC-135 հետախույզ ինքնաթիռը, որին ուղեկցել է Սև ծովի օդային տարածքում թռչելիս»,- ասվում է հաղորդագրության մեջ: