28-ամյա վարորդը BMW X5-ով` ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ վիրավորներից մեկը հղի կին է


Սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում, «Ալմաստ» գործարանի դիմաց բախվել են՝ BMW X5, Mercedes, Mitsubishi և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 1 հոգի էլ, ով հղի կին է, տեղափոխվել է մեկ այլ հիվանդանոց։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր հղի կնոջ ինքնությունը։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է BMW X5-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց, բախվել է Opel-ին այնուհետև՝ առաջ ընդանալով, բախվել Mercedes-ին ու Mitsubishi-ին։