Արսեն Ջուլֆալակյանին ԱԺ-ում կփոխարինի Կապանի քաղաքապետի 29-ամյա պաշտոնակատարը


Այսօր մանդատը վայր դնելու մասին հայտարարած Արսեն Ջուլֆակյանին կփոխարինի Նարեկ Ղահրամանյանը, որն «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ համարն է: Նա 2018-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Կապանի քաղաքապետի պաշտոնակատար:

Նարեկ Ղահրամյանը ծնվել է 1991թապրիլի 16-ին Կապան քաղաքում։ 

2015թ-ից ՔՊ կուսակցության հիմնադիր անդամ է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Իմ քայլը»խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ ԱրարատՄիրզոյանին պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ:

Նա իր հայտարարության մեջ նշել էր, որ նման քայլի դիմելու պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների կառավարման մոտեցումների վերաբերյալ: