Հրապարակվել է կորոնավիրուսի դեմ ռուսական 2-րդ պատվաստանյութի լուսանկարը


Ռուսաստանում «Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի հետազոտական ​​կենտրոնն առաջին անգամ ցույց է տվել իրենց կողմից մշակված կորոնավիրուսի դեմ «ЭпиВакКорона» երկրորդ ռուսական պատվաստանյութի լուսանկարը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ պատվաստանյութից բացառվել են այն նյութերը, որոնք կարող են օրգանիզմում իմունոպաթոլոգիական վիճակ առաջացնել։

Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնել են նաև, որ դեղամիջոցը ցույց է տվել իր անվտանգությունն ու արդյունավետությունն արդեն հետազոտության նախակլինիկական փուլում:

Ավելի վաղ՝ օգոստոսի 11-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին:

Այն ստացել է  «Спутник V» անվանումը և գործարկվել օգոստոսի 15-ին: