Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 364 մարդ


Սեպտեմբերի 6-7-ին թվով երեք չվերթ է իրականացվել Հայաստանից Ռուսաստան: Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից:

Երևան-Կրասնոդար, Երևան-Սամարա, Երևան-Մոսկվա չվերթներով Ռուսաստան է մեկնել 364 քաղաքացի:

Ընդհանուր առմամբ պանդեմիայի ընթացքում համալիր աշխատանքների արդյունքում Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ավելի քան 8 հազար մարդ:

Դեսպանատնից հայտնում են, որ համապատասխան աշխատանքները շարունակվում են: