Դպրոցների անձնակազմը կորոնավիրուսի թեստ է հանձնում. շուրջ 30 000 անձ կթեստավորվի


Նախքան դպրոցների գործունեության մեկնարկը, դպրոցի անձնակազմը (մանկավարժական և վարչական) կթեստավորվի։

Չեն թեստավորվի միայն այն ուսուցիչները, որոնք, առողջական վիճակից ելնելով, հեռավար կանցկացնեն դասերը։

Նշվում է, որ թեստավորման ենթակա են շուրջ 30 000 անձ։