Մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ դեպի Երևան և հակառակ ուղղություններով չարտերային 67 թռիչք կիրականացվի

Ամեն օր՝ մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ, կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35), տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից:

«Ս. թ. սեպտեմբերի 10-ին, 15-ին, 17-ին, 22-ին, 24-ին և 29-ին կիրականացվի Սոչի-Երևան-Սոչի չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 16:15, մեկնում 17:15):

Ս. թ. սեպտեմբերի 10-ին եվ 12-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 15:00): 

Ս. թ. սեպտեմբերի 10-ին, 17-ին և 24-ին կիրականացվի Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 02:15, մեկնում 03:05):

Ս. թ. սեպտեմբերի 11-ին կիրականացվի Դուբայ-Երևան-Դուբայ չարտերային չվերթը Fly Dubai ընկերության կողմից (ժամանում 11:10, մեկնում 12:10):

Ս.թ. սեպտեմբերի 11-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 21:40, մեկնում 22:40):

Ս. թ. սեպտեմբերի 11-ին կիրականացվի Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 15:50):

Ս. թ. սեպտեմբերի 11-ին, 14-ին, 18-ին, 21-ին, 25-ին և 28-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 01:40, մեկնում 02:40):

Ս. թ. սեպտեմբերի 11-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում հաջորդ օրերին ժամը 05:50):

Ս. թ. սեպտեմբերի 11-ին կիրականացվի Երևան-Թեհրան-Երևան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 11:00, ժամանում 15:30):

Ս. թ. սեպտեմբերի 11-ին, 18-ին և 25-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան- Սանկտ Պետերբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 20:30, մեկնում 21:30):

Ս. թ. սեպտեմբերի 11-ին և 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Alrosa ընկերության կողմից (ժամանում 15:50, մեկնում 16:50):

Ս. թ. սեպտեմբերի 12-ին, 19-ին և 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 22:15, մեկնում 23:45):

Ս. թ. սեպտեմբերի 12-ին կիրականացվի Վիեննա-Երևան-Վիեննա չարտերային չվերթը Austrian Airlines ընկերության կողմից (ժամանում 03:55, մեկնում 04:45):

Ս. թ. սեպտեմբերի 12-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Siberia ընկերության կողմից (ժամանում 19:45):

Ս. թ. սեպտեմբերի 12-ին, 19-ին, 22-ին և 26-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊-Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 16:45, մեկնում 17։45):

Ս.թ. սեպտեմբերի 13-ին, 20-ին և 27-ին կիրականացվի Դոհա-Երևան-Դոհա չարտերային չվերթը Qatar Airways ավիաընկերության կողմից (ժամանում 00:50, մեկնում 03:00):

Ս. թ. սեպտեմբերի 13-ին, 20-ին և 27-ին կիրականացվի Սամարա-Երևան- Սամարա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 22:40, մեկնում 23:30):

Ս. թ. սեպտեմբերի 13-ին, 20-ին և 27-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 10:40, մեկնում 11:30):

Ս. թ. սեպտեմբերի 13-ին, 20-ին և 27-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 19:20, մեկնում 20:40):

Ս. թ. սեպտեմբերի 14-ին, 16-ին, 18-ին, 21-ին, 23-ին, 25-ին, 28-ին և 30-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10):

Ս. թ. սեպտեմբերի 16-ին, 23-ին և 30-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 15:35, մեկնում 16:25):

Ս. թ. սեպտեմբերի 17-ին, 24-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 13:15, մեկնում 14:45):

Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։

Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով:

ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով։

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից: