Լուկաշենկոն 33 ռուսաստանցիների ձերբակալության պատճառով աշխատանքից ազատել է ՊԱԿ ղեկավարին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ 33 ռուսաստանցիների ձերբակալության պատճառով աշխատանքից ազատել է Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարին:

Սեպտեմբերի 3-ին Լուկաշենկոն աշխատանքից ազատել է Անվտանգության խորհրդի եւ ՊԱԿ ղեկավարներ Անդրեյ Ռավկովին եւ Վալերի Վակուլչիկին: ՊԱԿ նոր ղեկավար է նշանակվել Իվան Տերտելը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Հուլիսի 29-ին Բելթա գործակալությունը հայտնել է, որ Բելառուսի իրավապահները Մինսկում ձերբակալել են «Վագների խմբի» 32 զինյալ է ձերբակալվել: Բոլորը ՌԴ քաղաքացիներ են:

Օգոստոսի 14-ին հայտնի է դարձել, որ 32 ռուսաստանցիները վերադարձել են ՌԴ : Լուկաշենկոյի խոսքով՝ ձերբակալությունից առաջ ռուսաստանիցները ներողություն են խնդրել: