345,000 օգտագործված պահպանակները եռացրել են ջրի մեջ, չորացրել ու վերավաճառել

Վիետնամի ոստիկանությունը առգրավել է մոտ 345,000 օգտագործված պահպանակ, որոնք մաքրվել և վերավաճառվել են, հաղորդում է Reuters-ը:

Վիետնամի պետական ​​հեռուստատեսության (VTV) կողմից հեռարձակված կադրերում երեւում է, որ օգտագործված պահպանակներ պարունակող տասնյակ մեծ պայուսակներ ցրված են հարավային Բին Դուոնգ նահանգի պահեստի հատակին:

Պահեստի սեփականատերն ասել է, որ իրենք «անհայտ անձից ամսական ստացել են օգտագործված պահպանակներ»,- հայտնում է Tuoi Tre պետական ​​թերթը:

Բերման ենթարկված մի կին ոստիկանությանը պատմել է, որ օգտագործված պահպանակները նախ եռացրել են ջրի մեջ, ապա չորացրել և ձևավորել փայտե ֆալուսի վրա, նախքան վերափաթեթավորումը:

Նշվում է, որ պարզ չէ, թե վերամշակված պահպանակներից քանիսն են արդեն վաճառվել:

Ձերբակալված կինն ասել է, որ իր յուրաքանչյուր կիլոգրամ վերամշակված պահպանակների համար ստացել է 0,17 դոլար: