Կառավարության նիստ. օրակարգում ընդգրկված է 37 հարց | ուղիղ միացում

Կառավարությունն այսօր հերթական նիստն է գումարել։ Օրակարգում 31 հարց է, որից 29-ը չզեկուցվող, 2-ը զեկուցվող են։

Օրակարգում ընդգրկված են՝ 

·         Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին,

·         Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ Միջազգային զարգացման հիմնադրամի միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր» վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին նամակների փոխանակման ձևով համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

·         «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»,

·         «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,

·         «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

·         «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

·         «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

·         «Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

·         «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

·         «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

·         «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

·         «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

·         «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

·         «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

·         «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին հարցեր և այլ հարցեր։