Կտրող-ծակող գործիքի հարվածից վիրավորված 39-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Սեպտեմբերի 9-ին, ժամը 02։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի մասում սուր կտրող-ծակող գործիքի հարվածից ստացած վնասվածքով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ բժիշկների հերթապահ խումբն իրենց մոտ է տեղափոխել մի երիտասարդի։ Այս մասին գրում է SHAMSHYAN.com-ը:


Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արտաշատ քաղաքի բնակիչ 39-ամյա Արմեն Գասպարյանն է։


Ավելի ուշ, ժամը 06։30-ի սահմաններում Արտաշատի հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։


Ոստիկաններն ու քննիչները թարմ հետքերով հայտնաբերել են կասկածյալին։ Նա Արտաշատ քաղաքի բնակիչ 36-ամյա Դավիթ Վարդանյանն է, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Արտաշատի քննչական բաժին։


Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք՝ դանակը։ Իսկ Արտաշատ քաղաքի շուկայի տածաքում հայտնաբերվել է Opel Zafira մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան վնասվածքի հետքեր։ Այն պատկանում է սպանությունը կատարած Դ․ Վարդանյանի հորը, իսկ մեքենան լինգով վնասել է սպանվածի հայրը։