Ողբերգական ելքով ավտովթար. կա 3 զոհ

 

Սեպտեմբերի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Կարբի գյուղի վարչական տարածքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 59-ամյա ուղևորուհի Սրբուհի Հակոբյանը տեղում մահացել է, իսկ 30-ամյա վարորդը և երեք ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդ Կարեն Հակոբյանը և ուղևորուհի Սուսաննա Հայրապետյանը մահացել են:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: