Պեկինը սեպտեմբերի 3-ից կվերականգնի ուղիղ հաղորդակցությունը ութ երկրների հետ

Պեկինը սեպտեմբերի 3-ից կվերականգնի ուղիղ միջազգային ավիահաղորդակցությունը ութ երկրների հետ, Ռուսաստանը դրանց թվում չկա: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՉԺՀ-ի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:

Չինաստանի իշխանությունները մարտի 23-ից որոշում են ընդունել Պեկին ժամանող բոլոր միջազգային չվերթները վերաուղղորդել երկրի այլ քաղաքներ:

«Սեպտեմբերի 3-ից սկսած՝ կվերսկսվեն Պեկին ինը չվերթները Թաիլանդից, Կամբոջայից, Պակիստանից, Հունաստանից, Դանիայից, Ավստրալիայից, Շվեդիայից եւ Կանադայից»,-ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ այդ երկրներից են հայտնաբերվել COVID-19-ի ամենաքիչ բերովի դեպքերը: Առաջին միջազգային չվերթը, որը կժամանի Պեկին, կդառնա չվերթը Կամբոջայի Պնոմպեն մայրաքաղաքից: