Հարուցվել է քրգործ՝ 4 անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ


2020թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:40-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում կրակոցներ են հնչել, 4 անձ՝ հրազենային մարմնական վնասվածներով, տեղափոխվել է «Արմենիա» և «Նաիրի» բժշկական կենտրոններ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի(սպանության փորձ) 2-րդ մասի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: