5-6 հազար դրամանոց կրթաթոշակները պետք է դուրս գան. Արայիկ Հարությունյան


5-6 հազար դրամանոց կրթաթոշակները պետք է դուրս գան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մենք բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքով խրախուսման եւ կրթաթոշակների նոր համակարգ ենք ներդնում, որը թե այդ տարբերությունների հարցը կլուծի, նաեւ կվերհանի կրթաթոշակի արժանի ուսանողներին եւ այլ մեթոդով այն կկիրառվի»,-ասաց նա: