Մոսկովյան գետի ջրի ջերմաստիճանը հասել է 50 աստիճանի

Մոսկվայով հոսող Չերտանովկա գետի ջուրը տաքացել է մինչև 50 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Ինչպես նշվում է, ջրի ջերմաստիճանի բարձրացման պատճառ է դարձել ջրահեռացումը տեղի ջերմաէլեկտրակայանից:


Ավելի ուշ մայրաքաղաքի «Մոսէներգո» էներգետիկ ընկերությունից հերքել են տեղեկությունը, որ ջրի արտանետումը տեղի է ունեցել ՋԷԿ-ից:

«Բոլոր ՋԷԿ-երն աշխատում են սովորական ռեժիմով, տաք ջրի արտանետումներ Մոսկվայի ջրամբարներ, այդ թվում՝ Չերտանովկա գետ, չեն եղել»,- հայտնել են ընկերությունից: