Սիբիրում 50 մետր խորությամբ առեղծվածային ձագարաձև փոս է առաջացել | տեսանյութ

 

Սիբիրի արևմտյան հեռավոր հատվածում գտնվող Յամալ թերակղզու տարածքում 50 մետր խորությամբ առեղծվածային ձագարաձև փոս է առաջացել:

Ինչպես հայտնում է Oddity central-ը, փոսը պատահաբար է հայտնաբերվել տեղի հեռուստատեսության անձնակազմի կողմից, երբ վերջիններս նկարահանումներ էին իրականացնում օդային տարածքից: Խորհրդավոր գոյացությունը վերջինն է, որը նկատվել է 2014 թվականին առաջին նմանօրինակ երևույթի արձանագրումից հետո:


Հողի և սառույցի կտորները նետվել են հարյուրավոր մետրեր հեռավորությամբ առաջացած փոսի շուրջը, ինչն ամրապնդել է գիտնականների տեսությունն այն մասին, որ նմանօրինակ խոռոչները Երկրի մակերեսի տակ գտնվող մշտական սառցաշերտի հալչող հատվածներում մեթան գազի կուտակման արդյունքն են: Երբ ճնշումը մեծանում է, պայթյուն է տեղի ունենում, և մեթանը դուրս է հոսում: