Եթե մեր վարչապետը Վրաստանի վարչապետին ասի՝ 50 մեքենա կա, մեր ոստիկանությունը կգա կուղեկցի ՀՀ, կասեն՝ հարց չկա. Մարուքյան


Ես մտածում եմ, որ եթե մեր վարչապետը զանգի Վրաստանի վարչապետին, ասի՝ հայկական համարանիշներով 50 մեքենա կա, մեր ոստիկանությունը կգա կուղեկցի սահմանից մինչեւ Հայաստան, կասի՝ հարց չկա, բայց չեն անում: Այս մասին, ԱԺ շենքի մոտ, Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ինձ ասացին, որ ՀՀ դեսպանությունն է դիմել, ասել են՝ դա օրենքին հակասում է: Տեսեք, Ռուսաստանը Վրաստանի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, բայց կարողացավ այնպես անել, որ իր քաղաքացիներին ավտոբուսներով տարավ Բագրատաշենից Լարս»,-ասաց նա: