Հարևան Իրանում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տասնյակ տուժածներ

Իրանի հյուսիսարևելյան Գոլեստան նահանգում երկուշաբթի 5.1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Tehran Times-ը՝ հղում անելով Թեհրանի համալսարանի Սեյսմոլոգիական կենտրոնին:

Հաղորդվում է, որ տարերային աղետի հետևանքով 34 մարդ է տուժել: Զոհերի մասին լուրեր չեն ստացվել: Հետցնցումային փլուզումներ նույնպես չեն գրանցվել:

Երկրաշարժը տեղի է ունեցել Ռամիան քաղաքում տեղի ժամանակով 02:04-ին: Ցնցումների խորությունը կազմել է 9 կմ:

Իրանում օգոստոսի 9-ին 5.1 մագնիտուդ հզորությամբ ևս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել արևմտյան Քերմանշահ նահանգում: