Հայտնաբերվել է 59-ամյա տղամարդու դի՝ մարմնի վրա կայծակի հարվածի հետքերով


Սեպտեմբերի 15-ին, ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Դմբլի յուրդ» կոչվող հանդամասում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:


Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 59-ամյա Արևշատ Հովակիմյանի դին։


Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ մարմնի վրա հայտնաբերվել են շանթահարման (կայծակի) հարվածի հետքեր։ Ա. Հովակիմյանը պահում էր մանր եղջերավոր անասուններ, և նրա հարազատները երեկվանից տեղեկություն չունեին դեպքի մասին։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ 


Նշանակվել է դիակի դատաբժշկան փորձաքննություն։